ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղը մեզ համար գորշ գոտի է. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Անթույլատրելի է, որ Եվրոպայի խորհրդի դիտորդական մարմինները և մարդու իրավունքների հանձնակատարը չեն կարող աշխատել Եվրոպայի տարածքի որոշակի մարզերում և այսպես կոչված՝ գորշ գոտիներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հայտնում է News.am-ը

«Ղարաբաղը մեզ համար գորշ գոտի է, քանի որ մենք չենք կարող այնտեղ աշխատել»,- նշել է գլխավոր քարտուղարն՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին:

Յագլանդը նշել է, որ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է իրավունք ունենա լինելու ամեն տեղ, որտեղ կցանկանա, քանի որ հանձնակատարը զբաղվում է հումանիտար, այլ ոչ թե քաղաքական գործունեությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0 կմ/ժ
    9 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: