ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանում այնքան են լկտիացել, որ սկսել են ոլորել մեր ձեռքերը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս գործընկերների կողմից Բելառուսի համար շուկան փակելու գործողությունները համեմատել է պատժամիջոցներ սահմանելու հետ։ Այս մասին նա ասել է ապրիլի 11-ին կառավարության տնտեսական հատվածի հետ խորհրդակցությունում, հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից: 

«Երբ ստացա հարցերի ցանկն՝ ինձ զարմացրեց հետևյալը. վերջին ժամանակներս ամեն օր լսում ու կարդում եմ ինֆորմացիա, թե մեր հիմնական առևտրային գործընկերն ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ: Իրենք անձամբ են գտնվում պատժամիջոցների տակ և դատապարտում են դա, և ես այստեղ միանգամայն նրանց կողմնակիցն եմ։ Բայց միևնույն ժամանակ նման զենքով պայքարում են իրենց մերձավոր դաշնակիցների դեմ»,- ասել է պետության ղեկավարը:

«Մեկ մի ձեռնարկություն են փակում, մեկ մի ուրիշը։ Հետո էլ գազարը դուր չի գալիս, հետո կանաչին, հետո վարունգը։ Թե՞ կասկածներ ունեն, որ ինչ-որ բան այնպես չենք մատակարարում։ Ամեն օր մեր ձեռնարկություններն են փակում։ Մեզ համար շուկան փակում են»,- նշել է Լուկաշենկոն։

Նա օրինակ է բերել, թե ինչպես է բելառուսական կողմը մոտ մեկուկես տարի առաջ վարվել, երբ մասնագետները զեկուցել են, որ վթարային վիճակում են նավթատարն ու նավթամթերքի խողովակատարը, որոնք անցնում են Բելառուսի տարածքով։ «Հենց նավթագծով։ Եվ մենք պետք է նորոգման համար մի քանի օր փակեինք այդ նավթատարները։ Մենք հասկանում էինք, որ դա վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ այդ ժամանակ ես հանձնարարեցի աշխատել վթարային կարգով, բայց չփակել այդ ճանապարհները, որոնցով տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր արտահանվող ապրանքը՝ նավթը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ այս հարցը հիմա էլ կա օրակարգում։ Լուկաշենկոն, դիմելով փոխվարչապետ Իգոր Լյաշենկոյին, ասել է. «Եթե հարկավոր է նորոգել նավթատարներն ու նավթամթերքների խողովակատարները, որոնք անցնում են Բելառուսով, նորոգեք։ Որովհետև այն բարիքը, որ մենք անում ենք Ռուսաստանի Դաշնության համար, այն մշտապես չարիքի է վերածվում մեզ համար։ Այնտեղ արդեն այնքան են լկտիացել, որ սկսում են ոլորել մեր ձեռքերը»։

«Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք։ Ի՞նչ է՝ մենք անընդհատ սպասում ենք. մեր ձախ այտին խփում են, մենք աջն ենք դեմ տալիս։ Պարզեք ու զեկուցեք հաջորդ շաբաթ»,- ասել է Լուկաշենկոն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: