ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 615,67 դրամ ԱՐԾԱԹ - 228,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 310,84 դրամ

Արցախը կթույլատրի ձերբակալված ադրբեջանցիների հարազատների տեսակցությունը, եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը. Բաբայան

Shabat.am

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բավարար: Այս մասին Բաբայանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Հանդիպումը գնահատում եմ բավարար: Մենք միշտ նշել ենք, որ նման հանդիպումը արժևորում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և բանակցության գործընթացի շարունակականության ապահովման տեսանկյունից: Այս հանդիպման պայմանավորվածությունները շատ հետաքրքիր էին: Մի շարք գաղափարներ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ բարձրաձայնել է: Մոտ 11 տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտը փաթեթ է ներկայացրել համանախագահներին կայունության պահպանման տեսանկյունից՝ որպես կարևոր միջոցառումներ: Դրանք բարձր են գնահատվել համանախագահների կողմից, սակայն Ադրբեջանի կողմից քայլեր չեն կատարվել: Եվ շատ հետաքրքիր է ու շատ լավ է, որ հիմա այս կոնկրետ գաղափարը մտել է համանախագահների առաջարկի մեջ»,-ասել է Բաբայանը:

Նա նշել է, որ փաթեթը ենթադրում էր, որ դիպուկահարները պետք է հետ քաշվեին, տոն օրերին զերծ մնային զինադադարի ռեժիմի խախտումից, նաև առաջարկել էին մարդասիրական ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, առաջարկել էին բերքահավաքի ժամանակ զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից, քանի որ ադրբեջանական կողմը բերքահավաքի ժամանակ կրակ էր բացում Արցախի դաշտերի ուղղությամբ, հրդեհների պատճառ դառնում:

Անդրադառնալով փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվության պայմանավորվածությանը՝ Բաբայանը նշել է, որ Արցախը պատրաստ է,սակայն միայն եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը:

«Արցախի տարածքում կա ձերբակալված ընդամենը 2 ադրբեջանցի, երկուսն էլ ահաբեկիչներ և հանցագործներ են: Նրանք այն հանցավոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանություններ, բռնություններ: Սակայն այդ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպես կարգն է, նրանք սկայպով կամ այլ կերպ հաղորդակցվում են իրենց բարեկամների հետ: Եվ եթե Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարավորություն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թույլատրել: Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է: Մենք թաքցնելու, վախենալու բան չունենք: Սա ցույց  է տալիս մեր ուժը, մեր քաղաքակրթությունը»,- ասել է Բաբայանը:

Նա նշեց՝ այն, որ Արցախը պատրաստ է նման քայլի, չի նշանակում, թե որևէ ձևով վերանայում է իր մոտեցումը և չի նշանակում, թե կասկածի տակ է  դնում իր անվտանգությունն ու ապագան:


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 27%
Քամի՝ 8 կմ/ժ
32 C°
 
22°  34° 
25.06.2019
22°  35° 
26.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: