ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջավախքի 3-րդ ԱրՄաթը բացվում է Դամալա գյուղում

jah.am

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում բացվելու է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը հնարավորություն կտա դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել:

Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին: Այն կուղեկցվի «Դամալայի օր» տոնախմբությամբ:

Բացման արարողությանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը Սոս Սահակյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:

Տոնախմբության ընթացքում նախատեսվում է Սուրբ Պատարագ Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցում, որին կհաջորդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը, այնուհետև` Դամալա գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կանցկացվի համերգային ծրագիր, կլինի հյուրասիրություն:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:

Լրագրողների փոխադրումը ՀՀ-ից դեպի Ջավախք կապահովի հիմնադրամը: Խնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև ապրիլի 17-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: