ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,810.98 դրամ ԱՐԾԱԹ - 223.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,315.79 դրամ

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն

Посольство Российской Федерации в Республике Армения

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում  նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի:

Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից:

Հարցաքննության ընթացքում սահմանախախտը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս:

Այս պահին իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 7 կմ/ժ
19 C°
 
13°  24° 
28.05.2019
13°  26° 
29.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: