ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը դեսպանը ներկա է գտնվել Աղվերանում Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացման արարողությանը

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ղեկավարությանը երկրում դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելիս։ Այս մասին Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացման շրջանակում ապրիլի 19-ին ասել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, հայտնում է News.am-ը: 

ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ ոգևորված է՝ տեսնելով երիտասարդների այսքան մեծ թիվ, որոնք ջանում են ակտիվ մասնակցություն ունենալ իրենց համայնքների զարգացման գործում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերը ծառայեն նրանց ակնկալիքների իրականացմանը։ «Համոզված եմ, որ Տեղական դեմոկրատիայի դպրոցը կօգնի տիրապետել այնպիսի կարողությունների, որոնք թույլ կտան երիտասարդության ներկայացուցիչներին դառնալ իրենց սերնդի առաջնորդները»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ Կոտայքի մարզի Աղվերան գյուղում ապրիլի 19-ին բացվել է Տեղական դեմոկրատիայի դպրոց։ Նախաձեռնությունը ֆինանսավորում է USAID-ը (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչություն)։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: