ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր խնդիրները կապված են 20 տարի առաջ մանկապարտեզներում երեխաների դաստիարակության հետ. Փաշինյան

Այսօր մեր ժողովրդագրական խնդիրները կապված է նրա հետ, թե մենք 20 տարի առաջ մեր մանկապարտեզներում երեխաներին ինչ ենք ասել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ երկրում ժողովրդագրական խնդիրների մասին, հայտնում է News.am-ը: 

«20 տարի առաջ շատ տարածված էր, համենայն դեպս գյուղական բնակավայրերում,  Երևանում էլ եմ ես նման երևույթների հանդիպել, որ երբ երեխան սկսում էր խոսել, իհարկե նաև զվարճանքի համար նրան հայհոյանքներ էին սովորեցնում։ Կարևոր է՝ թե ինչ արժեքներով ենք դաստիարակում երեխային», - նշել է նա։

Փաշինյանը համոզված է՝ դեռ նախակրթարանից երեխային պետք է հստակ ուղերձներ հղել. «Ես կարծում եմ՝ մեր նախակրթարանի երեխաներին պետք է ասենք հետևյալը՝ եթե աղջիկ է՝ պետք է ասենք, որ դու 22 տարեկանում պետք է ունենաս բարձրագույն կրթություն, իմանաս 3 օտար լեզու, ունենաս 3 տարվա աշխատանքային փորձ, այսինքն՝ մինչև մասագետ դառնալը փող աշխատելու փորձ ունենաս։ Տղային էլ մենք պետք է այդ նույն բանը ասենք։ Մեր այսօրվա խնդիրները կապված են նրա հետ, որ մենք մեր երեխաներին ուղերձ չենք տալիս,թե ինչի ենք նրանց պատրաստում։ Մենք նրանց մտքի մեջ ապագա չենք կառուցում։ Չենք ասում դպրոցում ինչով պետք է զբաղվի, դպրոցից հետո՝ ինչով և 50 տարի ինչ երկրում պիտի ապրի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: