ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Ինժեներական քաղաք»:

Զոհրաբ Մնացականյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ  «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներինն ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու հայրենական արտադրության վրա: Կարևորվեց ոլորտի դերը ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման և մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորոտին, ապա այստեղ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի:  

Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում հայակական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման և նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Նախարարն այցելեց նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարեց  պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: