ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի

Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ:

Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու տունկ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնումը խորհրդանշական բնույթ ունի և հավաստումն է երկու երկրների ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. տարբեր ազգերին բնորոշող ծառատեսակներով է հարստանում այգին և հետաքրքիր զբոսավայր դառնում քաղաքացիների համար:

Ազգային ժողովի շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը, ողջունել է նախաձեռնությունը և կարևորել, որ այգին հասանելի է բոլորի համար:

Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ խորհրդարանի հիմնական մասնաշենքի հետնամասում Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ տնկված կեչիներն այսօր էլ գեղեցկացնում են այգին: Նրա տեղեկացմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում հիմնել կեչու ծառուղիներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: