ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել Է դերասան Ժան Պիեր Մարելը

EADaily

Ապրիլի 24-ին 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան ՊիերՄարելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքին:

«Ագատա Մարելը խորը վշտով հայտնում է, որ իր ամուսինը՝ դերասան Ժան Պիեր Մարելը, մահացել է ապրիլի 24-ին տեղական ժամանակով 16:24-ին (Երևանի ժամանակով 18:34-ին) Սեն Կլու հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո»,- մեջբերել է BFM-ն կնոջ հայտարարությունը:

Ժան Պիեր Մարելը խաղացել է առավելապես կատակերգական դերեր, նկարվել է ավելի քան 100 ֆիլմում, այդ թվում՝ «Կողոպուտ», «Շագրենի կաշին», «Մեծ շրջագայություն» և այլ ֆիլմերում: Դերասանը յոթ անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակի, 2007 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: