ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին». Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: 

Կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը՝ մասնավորապես, հայ–ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը, «Լիոնի այգու» կառուցումը, տեխնիկական և փորձագիտական աջակցության տարբեր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը, Հայկ Մարությանը նկատել է, որ երկու քաղաքների միջև պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը: 
«Երևան քաղաքը իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենք մշակել Երևանի համար և շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար՝ Լիոնից հնարավոր ներդրողների ներգրավման առումով: Նաև պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակներում աջակցել Երևանում լիոնյան գործարարների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր պատրաստակամությունը հայտնել երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա դնելու հարցում: 
Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին նկատել է, որ հարկավոր է վերակենդանացնել և նոր ուժ հաղորդել երկուստեք հարաբերություններին: 
«Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են: Վերասահմանելով նոր ուղղություններ, համոզված եմ, մենք կկարողանանք կյանքի կոչել նոր ծրագրեր, որոնք կարևոր են քաղաքների տնտեսական կյանքում: Փորձի փոխանակման ծրագրերն էլ իրենց հերթին կբացեն նոր դռներ»,- նշել է Ժորժ Կեպենեկյանը:
Փոխքաղաքապետը ներկայացրել է նաև Լիոնի կառավարման համակարգը և նշել, որ այն համարվում է «ընդդիմության մայրաքաղաք»: Ժորժ Կեպենեկյանը նաև նշել է, որ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ֆրանսիացի ժողովրդի դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման ու ճանաչման հարցում:

Անդրադառնալով համագործակցության նոր ուղղություններին՝ կողմերը կարևորել են առողջապահության (պոլիկլինիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում), բարձրագույն կրթության, մշակույթի, սպասարկման, հատկապես հանրային սննդի ոլորտներն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: