ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն հետաքրքրված է ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությամբ, որը հիմնված կլինի ինքնիշխանության հարգման սկզբունքի վրա. Պուտին

© Алексей Никольский/пресс-служба президента РФ/ТАСС

Ռուսաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում բոլոր գործընկերների հետ ինքնիշխանությունը, երկրներից յուրաքանչյուրի օրինական իրավունքները և շահերը հարգելու սկզբունքների հիման վրա սերտ համագործակցությամբ: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ ելույթի ժամանակ:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»` Պուտինն ընդգծել է, որ հենց այդ սկզբունքների հիման վրա է Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ կառուցում ԵԱՏՄ-ն:

Պուտինի խոսքով՝  Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի՝ չինական «Մեկ գոտու և ճանապարհի նախաձեռնություն»-ն այլ ինտեգրացիոն միությունների հետ միավորելու հետ գաղափարը միանգամայն համապատասխանում է ԵԱՏՄ ծրագրերին:

Պուտինը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն առաջին հերթին ձգտում է Չինաստանի հետ առավելագույնս ընդլայնված փոխգործակցության՝ չնայած նրան, որ նույն պատրաստակամությունն ունի մյուս գործընկերների հետ համագործակցության հարցում: Նա նկատել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին:

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն ձգտում է ազատականացնել այլ գործընկերների հետ տնտեսական կապերը: Նա պատմել է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի, Սինգապուրի և Սերբիայի հետ նմանատիպ փաստաթղթերի գրեթե պատրաստ լինելու, ինչպես նաև Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ բանակցությունների մասին:

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Մոսկվայի վաղեմի և ավանդական գործընկերոջ՝ Եվրոպական միության հետ գործնական կապերի կառուցողական և իրավահավասար զարգացմանը: ՌԴ նախագահի կարծիքով՝ ներկայում առկա տարաձայնությունները չեն կարող գիծ քաշել Եվրոպայի և ամբողջ Եվրասիայի ապագայի համար կողմերի կրած ընդհանուր պատասխանատվության վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    27 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: