ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ

Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝ Այգեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել», - նշեց Նարեկ Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Համայնքապետը նաև հայտնեց, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: