ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Գարեջի վանական համալիր. ինչի շուրջ են վիճում վրացիներն ու ադրբեջանցիները

Վերջին շրջանում վրաց-ադրբեջանական հարաբերություններում նկատված որոշակի լարվածությունը կապված էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող սահմանային քարանձավափոր վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցից հետո, որի ընթացքում Զուրաբիշվիլիի կողմից կրկին բարձրաձայնվել է վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացի/դեմարկացիա անելու անհրաժեշտությունը, ադրբեջանական կողմը վրաց ուխտագնացների և հավատացյալների համար փակեց դեպի վանական համալիր տանող ճանապարհը: Ադրբեջանցիների այս քայլն առաջ բերեց վրացական կողմի զայրույթն ու դժգոհությունը:

Սահմանային վիճելի տարածքների հարցը Վրաստանի և Ադրբեջանի միջև առաջացել է դեռ 1918-1920թթ.՝ նորանկախ պետությունների ձևավորման շրջանում: ԽՍՀՄ տարիներին այս խնդիրների մասին չէր բարձրաձայնվում, սակայն 1991-ից հետո դրանք կրկին արդիական դարձան: Ընդհանուր առմամբ վրաց-ադրբեջանական մոտ 445 կմ երկարություն ունեցող սահմանի գրեթը կեսը դեռ հստակեցված չէ, չնայած որ աշխատանքներն այդ ուղղությամբ սկսվել են դեռ 1995 թվականից:

Վրաց-ադրբեջանական վիճելի տարածքների շարքում առանձնահատուկ նշանակություն ունի Դավիթ Գարեջի վանական համալիրը: Վրացիները պնդում են, որ 6-րդ դարում կառուցված համալիրը Վրաստանի պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Ի պատասխան սրա՝ ադրբեջանցիները համալիրն անվանում են Քեշիքչիդագ և առաջ են քաշում դրա՝ կովկասյան ալբանացիներին պատկանելու թեզը: Ի դեպ, ադրբեջանցիներն իրենց ներկայիս տարածքում գտնվող քրիստոնեական հնագույն կոթողները ներկայացնում են՝ որպես Կովկասի քրիստոնյա ալբանացիների ժառանգություն՝ փորձելով ջնջել դրանց առնչությունները կովկասյան բնիկ ժողովուրդների՝ վրացիների ու հայերի հետ:

Գարեջի վանական համալիրի հետ կապված այս վերջին միջադեպն աննախադեպ էր իր դրսևորման եղանակով՝ ադրբեջանցիների կողմից դեպի վանական համալիր տանող ճանապարհի փակմամբ, սակայն այս խնդիրը, մինչև սահմանների վերջնական գծանշումը, կշարունակի պարբերաբար հիշեցնել իր մասին:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: