ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ակտիվանում է ասիական տարածաշրջանում

E-news.su

Վլադիվոստոկում գրեթե չորս ժամ տևած հանդիպումից հետո (սկզբում առանձին, ապա ընդլայնված կազմով) Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ինը որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարեցին:

Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ Հյուսիսային Կորեայի դեմ միջազգային պատժամիջոցներին: Մինչև Հյուսիսային Կորեան չդադարեցնի իր միջուկային ծրագիրը, Մոսկվան չի կարող շոշափելի օգնություն ցուցաբերել Փհենյանին:

Այնուամենայնիվ, հանդիպումն անցել է բարեկամական միջավայրում, դա հատկապես նկատելի էր ՌԴ և ԿԺԴՀ ղեկավարների մտքերի փոխանակման ընթացքում: Փհենյանը կարծես թե աջակցության հույս է կապում Մոսկվայի հետ: Չի բացառվում, որ Հյ. Կորեան այդ կերպ հույս ունի մեծացնել իր կշիռն ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման բանակցություններում: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի՝ փետրվարին Հանոյում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսությունը կարծես թե փակուղի է մտել:

Մոսկվայի հիմնական նպատակն այս գագաթաժաղովի ժամանակ որպես գլոբալ խաղացող ներկայանալն էր: ՌԴ նախագահը, չնայած ուշացումով, նույնպես ներգրավվեց Հյուսիսային Կորեայի հետ գլոբոլ երկխոսության մեջ.  բացի Թրամփից Կիմ Չեն Ինին հանդիպել էր նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

Պուտինը ողջունել է Փհենյանի ապամիջուկայնացման փուլային քայլերը: Սակայն ամերիկացիների կողմից տրամադրված անվտանգության երաշխիքները, Մոսկվայի կարծիքով, բավարար չեն, որ համոզեն Կիմին դադարեցնել միջուկային ծրագիրը: Մոսկվայի պնդմամբ, այս խնդիրը հնարավոր չէ լուծել «մատ թափ տալով», հետևաբար, Թրամփի երաշխիքները պետք է հաստատված լինեն այն երկրների երաշխիքներով, որոնց վրա ազդում է ճգնաժամը Կորեական թերակղզում՝ Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա և Ճապոնիա: Մոսկվայի առաջարկը վեցակողմ բանակցություններն են, նույնիսկ եթե դրանք անցյալում շոշափելի արդյունքներ չեն տվել: Ռուսաստանն ընդհանուր սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ, և, ինչպես և Միացյալ Նահանգները, դեմ է Փհենյանի՝ միջուկային տերություն դառնալու ձգտմանը: ՌԴ-ն մտահոգված է, որ նրա միջուկային և հրթիռային ծրագրերը կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:

Ինչ վերաբերում է ռուս-չինական հարաբերություններին, Պեկինում Պուտինն անդրադարձավ «Շանհայից մինչև Բրեստ» միասնական տնտեսական տարածության ստեղծմանը և զարգացմանը, Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո «եվրասիական» և ՉԺՀ հովանու ներքո «մեկ գոտի» նախագծերի համադրմամբ: Մետաքսի ճանապարհի տնտեսական զարգացման համար Պեկինը պատրաստ է ավելի քան 50 մլրդ դոլար ծախսել, քանի որ չինացիները վաճառքի շուկաների կարիք ունեն: Մոսկվան էլ ունի իր հետաքրքրությունը, այն է տրիլիոն ռուբլի ներդրմամբ  տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծում՝ ներառյալ Բայկալ-Ամուրյան մագիստրալն ու Տրանսիբը:

Զարմանալի չէ, որ Պեկինի ֆորումին ներկա չէին Հարավային Ասիայի այնպիսի մեծ պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Վիետնամը: Դելին և Հանոյը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը դիտարկում են որպես համաշխարհային առևտրի և տնտեսության մեջ Չինաստանի գերիշխող դիրքավորում ապահովող գործիք: Հարցը դեռ չի հասել ուղղակի առճակատման, սակայն դժգոհության ազդանշանները դառնում են ավելի ուժեղ և ավելի հստակ: Այս հակասությունների սրացումը մեծապես զսպվում է ԱՄՆ նավթային և այլ պատժամիջոցներով, ինչպես նաև չինական ծրագրերի անավարտությամբ: Բայց եթե Պեկինը չխմբագրի իր գործողությունները, հաշվի առնելով Հնդկաստանի և Վիետնամի շահերը, աշխարհի քաղաքական քարտեզի վրա կարող են նոր «թեժ կետեր» հայտնվել:

Ամփոփելով կարելի է ասել, որ տարածաշրջանում ակտիվանում են ԱՄՆ և ՌԴ-ն, սակայն վիճահարույց խնդիրների առկայությունը ու շահերի հնարավոր բախումը փոքր ինչ մտահոգեցնող է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: