ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 1-ին «դեղին բաճկոնները» մեծ ցույցի են պատրաստվում

Մայիսի 1-ին Ֆրանսիայի ողջ տարածքում «դեղին բաճկոնների» մեծամասշտաբ ցույցեր են սպասվում: Նախագահի ուղերձը ոչ միայն չմեղմեց լարվածությունը, այլև թեժացրեց այն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ի պատասխան 24 շաբաթ շարունակվող բաճկոնավորների բողոքների, խոստացել է երկրում բարեփոխումներ իրականացնել:

Ցուցարարների պահանջներին ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով երկրի ղեկավարը հանրային քննարկումների շարք էր սկսել: Դրանց արդյունքները նա ամփոփել է ապրիլի 25-ին՝ խոստանալով կրճատել պետական ծախսերը, իջեցնել հարկերը և աջակցություն ցուցաբերել թոշակառուներին: Բացի այդ, նա խոստացել է դյուրացնել հանրաքվեների անցկացումը:

Մակրոնին մեղադրում են հարուստների նախագահ լինելու մեջ: Այդ պատճառով էլ նա շեշտը դրել է այն զիջումների վրա, որոնք, իր խոսքերով, կհեշտացնեն միջին խավի կյանքը: Մակրոնի ելույթն ուղղված է եղել իր սխալներն ընդունելուն, սակայն նախագահը հասկացրել է, որ ընդհանուր առմամբ չի շեղվելու որդեգրած բարեփոխումների կուրսից:

Սա Էմանուել Մակրոնի կողմից զիջումների երկրորդ ալիքն է: Առաջին անգամ` դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, ցույցերին ի պատասխան, նա հայտարարեց նվազագույն աշխատավարձերի բարձրացման և թոշակառուների աջակցության մեծացման մասին: Սակայն, այս զիջումների չթուլացրին բողոքի ալիքը: Եվ այս անգամ էլ նման միտում չի նկատվում: Ցուցարարները պահանջում են Մակրոնի հրաժարականը՝ հայտարարելով, որ «վեց ամիս տևած ցույցերից և 12 մլն եվրո արժեցած դեբատներից հետո Մակրոնն այդպես էլ ոչինչ չի հասկացել»:

Սոցիալական հենքի վրա, իսկ ավելի ստույգ՝ վառելիքի հարկերի բարձրացման առիթով ծագած դժգոհությունն ու սոցիալական ալիքն անցած ամիսների ընթացքում ահագնացավ, ցուցարարները սկսեցին առաջադրել նորանոր պահանջներ, այդ թվում՝ քաղաքական, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Այս ցույցերի բնույթը, այդ թվում՝ Ֆրանսիայի հիմնական խորհրդանիշերի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքն արժեքային ճգնաժամի մասին է վկայում: Բավական խոսուն է այն հանգամանքը, որ ցուցարարները վանդալիստական արարքներ էին գործել Հաղթական կամարի հանդեպ և դժգոհություն էին հայտնում, որ Ֆրանսիան պատրաստվում է թե՛ սեփական, թե՛ ամբողջ աշխարհով հավաքագրված հսկայական ռեսուրսները ծախսել Աստվածամոր տաճարի վերականգնման վրա` սոցիալական հարցերը լուծելու փոխարեն:

Եվ այս զարգացումները, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն: Ներկա պահին զիջումների ընդունման և հակասությունների հաղթահարման միտումներ չեն նկատվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: