ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռաուլ Կաստրոն արժանացել է Լենինյան մրցանակի

РИА Новости

Կուբայի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոն արժանացել է Լենինյան մրցանակի: Դիպլոմն ու պատվավոր կրծքանշանը Կուբայի առաջնորդին հանձնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը: Այս մասին հայտնում է panorama-ն։

Կաստրոն մրցանակի է արժանացել «սոցիալիստական շինարարության պրակտիկայում ունեցած նշանակալի ներդրման» և ռուս-կուբայական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նշվում է, որ Մելնիկովը պաշտոնական այցով Կուբայում է:
Կուբայի ղեկավարը Ռուսաստանի կողմից այս պարգևը համարել է Մոսկվայի և Հավանայի միջև պատմական կապերի համոզիչ ապացույց, որոնք այսօր թարմացվում ու ամրապնդվում են:
ԽՍՀՄ-ում  Լենինյան մրցանակը սահմանվել է 1925 թ.-ին՝ որպես քաղաքացիների խրախուսման ամենաբարձր ձևերից մեկը: 2017թ․-ից Ռուսաստանում վերահաստատվեց Լենինյան մրցանակը, որը շնորհվում է սոցիալապես նշանակալի գործողություններին նպաստելու համար, որոնք հաստատում են «սոցիալիզմի, արդարության և հումանիզմի սկզբունքները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: