ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական էջից

Հանդիպումը, որ նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, պատմել ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ կատարած այցի մասին: «Մեծ հաճույքով եմ ձեզ պատմում ԱՄՆ կատարած այցի մասին, որը բոլոր առումներով արդյունավետ էր և շատ հաջողված և այն ջերմ վերաբերմունքի մասին, որ ստացա ձեր երկրում»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Ուրախ էի հանդիպել ձեզ, լսել Միացյալ Նահանգներ կատարած ձեր արդյունավետ այցի մասին և ավելին իմանալ ձեր լայնածավալ բարեգործական աշխատանքների մասին: Սիրով սպասում եմ մեր հետագա շփումներին»,- հանդիպման ավարտին ասել է Լին Թրեյսին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: