ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում «կաթսաներով բողոքներ» են սկսվել քաղաքագլխի ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով

© Sputnik / Алтан Гочер

Ստամբուլի շատ շրջանների բնակիչներ «կաթսաներով բողոքներ» են կազմակերպել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) որոշման պատճառով, ընտրություններ, որոնցում հաղթել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, հայտնում է «Արմենպրես»-ը:
Թուրքիայի քաղաքացիները, որոնք բնակվում են Ստամբուլի տարբեր մասերում, այդ թվում՝ Բեշիքթաշ, Քադըքյոյ, Շիշլի թաղամասերում, ԿՀԸ-ի որոշմանը պատասխանել են բողոքի ակցիաներով՝ կաթսաներին և թավաներին հարվածելու տեսքով: Բողոքները սկսվել են երեկոյան ժամը 10-ի մոտերքը Բեշիքթաշի և Ֆերիքյոյի շրջաններում, անուհետև միացել են նաև այլ շրջաններ, բողոքավորներին շչակներով հավանություն են տալիս ավտոմեքենաների վարորդները: 
Սոցցանցերի օգտատերերը զետեղում են տեսահոլովակներ, որոնցում նկարահանված շրջաններում լուսամուտներից և պաշտգամբներից լսվում է կաթսաների խլացուցիչ ձայնը: Կադրերում երևում է, թե ինչպես են Ստամբուլի Բեշիքթաշի, Քադըքյոյի, Ֆերիքյոյի, Շիշլիի շրջանների բնակիչները բացում լուսամուտները և պաշտգամբները, հարվածում կաթսաներին, զարկում թավաներին, մի քանի բնակարաններում շարունակ հանգցնում ու կրկին վառում են լույսը, հնչում են ավտոմոբիլների ազդանշանները և առկայծում լապտերները: 
Ըստ սոցցանցերի հաղորդումների՝ մի քանի հարյուր բողոքավորներից բաղկացած խումբ է հավաքվել Բեշիքթաշի շրջանում: Նրանք վանկարկում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության «Իրավունք և արդարություն» կարգախոսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: