Գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց». որտե՞ղ է Մոսկվայի շահը
Ապրիլի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կողմ է գերիներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկբունքին: Ըստ Լավրովի՝ այս սկզբունքի կիրառումը կարող է նպաստել հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը:
Գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը՝ որպես մարդասիրական քայլ, միշտ ընդունելի է եղել հայկական կողմերի համար: Վերջինիս վկայությունը 1996-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմագերիների և պատանդների փոխանակումն էր: Սակայն այսօր Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այս սկզբունքն այլ ենթատեքստ ունի: Պաշտոնական Բաքուն այս ճանապարհով փորձում է Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացիներին՝ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փոխանակվել Արցախում ծանր հանցագործության մեջ դատապարտված և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ:
Այս ամենն, իհարկե, հասկանում են նաև Մոսկվայում: Եվ Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ էության այլ նպատակներ է հետապնդում: Հիշենք, որ Արցախում իր պատիժը կրող երկու ադրբեջանցիներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, ով 2014-ի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր ցմահ ազատազրկման, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Առնվազն չի բացառվում, որ այս սկզբունքի կիրառման ներքո Մոսկվան փորձում է լուծել սեփական քաղաքացիների հարցը: Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ բոլորովին վերջերս՝ մայիսի 4-ին, Ադրբեջանից ՌԴ տեղափոխվեց կեղծ մեղադրանքի հիման վրա Բաքվում դատապարտված և շուրջ երեք տարի իր պատիժը կրող ազգությամբ հայ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանը: Այս տեսանկյունից տրամաբանական է, որ Մոսկվան կշարունակի պնդել՝ գերիներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը կիրառելու անհրաժեշտությունը՝ այն, անշուշտ, հիմնավորելով մարդասիրական նպատակներով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 2,57 կմ/ժ