ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենաբարդ մարտական գործողությունները հանձնարարվում էր Խաչատուր Մելիքյանի գումարտակին. հարցազրույց ԽՍՀՄ հերոսի եղբորորդու հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Հայրենական պատերազմի տարիներին կատարած սխրանքների համար շուրջ հարյուր հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Նրանցից մեկը Խաչատուր Բեգլարի Մելիքյանն է:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. դեկտեմբերին իր գումարտակով Մելիքյանը հանկարծակի հարձակմամբ ազատագրել է Պրոխորովկան և ոչնչացրել 150 զինվոր: 1942թ. հունվարին ակտիվորեն մասնակցել է Կուրսկի մարզի ազատագրմանը: Հակառակորդի թիկունքում նրա ղեկավարած գումարտակը 2 օրում մարտերով անցել է ավելի քան 40 կմ, ոչնչացրել հակառակորդի կայազորներ Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զորինսկիե Դվորի գյուղերում (միայն գ. Պերեսիպում` 92 զինվոր և սպա, 2 ականանետ, գրավել 2 հաստոցային գնդացիր, 14 հրաձիգ, վերցրել բազմաթիվ գերիներ այդ թվում` 2 սպա):  1942թ. հունվարի 5-ին գումարտակն առաջինն է դուրս եկել ք. Օբոյանի (Կուրսկի մարզ, ՌԴ) մատույցներ:

Գումարտակի մարտական գործողությունների հմուտ ղեկավարման, ք. Օբոյանի ազատագրման, հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի վնաս հասցնելու, արիության և հերոսության համար հրաձգային գումարտակի հրամանատար, լեյտենանտ Խաչատուր Մելիքյանին ԽՍՀՄ ԳԽՆ-ի 1942թ. նոյեմբերի 5-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:

 

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԽՍՀՄ հերոս Խաչատուր Մելիքյանի եղբոորդու` Ալեքսանդր Մելիքյանի հետ:

 

 - Ի՞նչ հետաքրքիր դրվագ կարող եք պատմել Խաչատուր Մելիքյանի կյանքից:

-       Երբ 1941 թվականին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, առաջին հարվածներն ընդունեց Արևմտյան Ուկրաինայի սահմանագծում գտնվող 227-րդ հրաձգային դիվիզիայի 777-րդ գունդը: Հենց այդ գնդի կազմում էր հորեղբորս վաշտը: Նրա վաշտն ամենախիզախներից մեկն է համարվել:  Երբ հարց էր լինում` ում հանձնարարել մարտական գործողության ամենապատասխանատու մասի իրականացումն, ամենից առաջ հիշատակվում էր նրա ստորաբաժանումը:

Ամենից հիշվող դեպքերից մեկն այն է, որ Պրոխորովկա գյուղի կարևոր հանգույցում հակառակորդի գերակշռող ուժերը փակել էին 227-րդ դիվիզիայի ճանապարհը: Այդ հենակետը գրավելը և դիվիզիայի համար ուղի հարթելու դժվարին գործը հրամանատարությունը Մելիքյանին է հանձնարարել: Դեկտեմբերի 8-ի ցրտաշունչ գիշերը Մելիքյանի մարտիկները սպիտակ խալաթներ հագած մտել են գյուղ և ազատագրել նրա մի մասը: Հանկարծակիի եկած ֆաշիստները, փողոցային կատաղի մարտի են բռնվել: Երեք անգամ նրանք գրոհել են գումարտակի վրա, բայց ոչ մի հաջողության չեն հասել: Լուսաբացին մարտն ավարտվել է Մելիքյանի ջոկատի հաղթանակով: Թշնամին, մարտի դաշտում թողնելով 150 սպանված, խուճապահար նահանջել է:   Õ„Õ¥Õ¬Õ«Ö„ÕµÕ¡Õ¶ Խաչատուր Բեգլարի

Իսկ մի քանի օր հետո Մելիքյանի ղեկավարած գումարտակն առաջադրանք է ստացել հարևան մյուս ուժերի հետ ջախջախել Դումնոյե բնակավայրում գտնվող թշնամու զորքին: Բնակավայրի դիրքերից երկար ժամանակ թշնամու ականների տարափ էր տեղում: Մելիքյանը նախօրոք ուսումնասիրել է տեղանքը, հետախույզների օգնությամբ ճշգրտել թշնամու ուժերի քանակն ու դասավորությունը և մշակել գիշերային հարձակման պլանը: Գիշերն անցնելով ընդհանուր հարձակման` Մելիքյանի ջոկատին հաջողվել է հակառակորդին առնել աքցանի մեջ և վաղ լուսաբացին ազատագրել գյուղը…

Հերոսական դրվագներն անթիվ են հորեղբորս անցած փառավոր մարտական ուղում:

 

 Ինչպիսի՞ն է եղել ԽՍՀՄ հերոսը կյանքում:

- Խաչատուր Մելիքյանը միշտ էլ աչքի է ընկել իր համեստ բնավորությամբ ու կարգապահությամբ: Նախքան պատերազմի սկսվելը 30-ական թթ. նա Գանձակ քաղաքում (խորհրդային Կիրովաբադ-խմբ.) աշխատել է ներքին գործերի բաժանմունքում: Հասարակական կարգի պահպանության ժամանակ ցուցաբերած խիզախության ու նաև ազնվության շնորհիվ սեր ու հարգանք է վայելել հայերի շրջանում: Տեղի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների խտրական վերաբերմունքը տեսնելով` եղել է նաև հալածանքների ենթարկվող իր բազմաթիվ հայրենակիցների պաշտպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: