ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ

Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է վկայում ինչպես մայիսի 13-ին ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի չստորագրումը, այնպես էլ ԱլԳ 10-ամյակին նվիրված համատեղ արձանագրության վրա Բաքվի կողմից վետո կիրառելը:

Հիմնական պատճառն այդ փաստաթղթերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն ամրագրելու Բաքվի ձգտումն է:

Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որպեսզի Եվրամիությունն իր պաշտոնական դիրքորոշման մեջ ամրագրի հավատարմությունն Ադրբեջանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ այդ սկզբունքները տարածելով Արցախյան հակամարտության վրա: Պատահական չէ, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների նախաշեմին Միլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը հայտարարել էր, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և կստորագրվի մայիսի 30-ին: Ավելին, նա մատնանշել էր, որ համաձայնագրում ամրագրվել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը Հայաստանի կողմից օկուպացիայի պատճառով»:

Սակայն, մայիսի 13-ին Բրյուսելում համաձայնագիրը չստորագրվեց: Ավելին, Բրյուսելում թե՛ ադրբեջանական, թե՛ եվրոպական կողմերը հայտարարեցին, որ համաձայնեցման գործընթացն ավարտված չէ: «Դեռ աշխատում ենք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի վրա և այն դեռ չենք ավարտել: Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց համոզված եղեք՝ մենք շատ լավ ծանոթ ենք բոլոր տարբերություններին»,- հայտարարել էր Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ակնարկելով  հայկական կողմի այն պահանջը, որ Ադրբեջանի հետ համաձայնագրում առկա ձևակերպումը չտարբերվի ՀՀ-ԵՄ համաձայնագրում ամրագրված սկզբունքներից:

Դրան գումարվեց նաև այն, որ Ադրբեջանը վետո կիրառվեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված արձանագրության վրա, որը ցանկանում էին հրապարակել Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների անունից: Արդյունքում, փաստաթղթուղը հրապարակվեց միայն ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:  Եվրամիությունը բավարարվեց միայն ԱլԳ նախորդ գագաթաժողովների ամփոփիչ փաստաթղթերի վրա հղումով:

Նշենք սակայն, որ 2015 և 2017 թ-երին նույնպես Ադրբեջանին չեն գոհացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումները: Արդյունքում, 2015—ի ամփոփիչ արձանագրությունն Ադրբեջանը ստորագրել է վերապահումով, իսկ 2017-ին որոշում է կայացվել չհիշատակել հակամարտությունների անվանումները:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի առավելապաշտական և ոչ կառուցողական մոտեցումներն ընդունելի և ընկալելի չեն Եվրամիության համար, ինչն էլ հանգեցնում է նման հակասությունների, ձգձգման և վետոների: Սակայն, ինչպես հայտնի է, Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացմամբ, և հարց է, թե վերջում կգերակայեն շահե՞րը, թե՞ արժեքները:

Այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես անելիք ունի՝ հետևողական լինելու Եվրամիության հետ աշխատանքում և թույլ չտալու արժեքների անտեսում հանուն շահերի:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: