Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. հանդիպել են նախագահներ Սարգսյանն և Տոկաևը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:
«Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական համաժողովը: Մեր երկրներն ունեն բարեկամական և գործընկերային փոխհարաբերություններ, և այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն»,-նշել է Ղազախստանի նախագահը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որն արդեն կրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, ով նշանակալի ավանդ ունի ինչպես իր երկրի, այնպես էլ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:
«Մեր երկու ժողովուրդները շփվում են դարեր ի վեր: Մեր պետությունների միջև հարաբերությունները պատմականորեն խորը արմատներ ունեն, և բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են: Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի և Ղազախստանի նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։
Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից: Նախագահ Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
-
16:17
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները
-
15:51
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
-
15:48
Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
-
15:16
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
14:14
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
-
13:55
Վաղաժամ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
-
13:08
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
12:47
Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ
-
12:43
Հյուսիսային Կորեան ցույց է տվել «աշխարհում ամենահզոր զենքը»
-
12:39
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ
-
11:58
ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած հանցավոր խումբ (տեսանյութ)
-
11:47
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
10:23
Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 10 կմ/ժ