ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի». «իսլամ ընդունած» հայ տղայի մոր պարզաբանումը

Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:

Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել է թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել է, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ և ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:

Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Ermenihaber.am»-ը կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Վերջինս հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»:

Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի և իմ համաձայնությունը լիներ,  ես ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը:

Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:

Նա  շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել:

«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է . «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:

Կինը նաև հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է,  ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: