ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի նկատմամբ հետաքրքրության անկում է արձանագրվում. ընտրություններին ընդառաջ

2019թ. մայիսի 23-26-ին Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ երկրների շուրջ 450 միլիոն քաղաքացիներ Եվրախորհրդարանի (Կառույցը) ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան: Այս ընտրությունները իրենց ծավալով և կարևորությամբ այսօրվա դրությամբ Եվրոպայում ամենամեծ ու ամենաքննարկվող իրադարձություններից  են:

Եվրախորհրդարանը ԵՄ-ի գլխավոր օրենսդիր մարմինն է: Այն կազմված է 8 քաղաքական խմբերից և իր մեջ ներառում է 751 պատգամավորների: 2010 թ. Լիսաբոնի պայմանագրի 14-րդ հոդվածը սահմանում է Եվրախորհրդարանի գործառույթները: Եվրախորհրդարանն իրականացնում է օրենսդրական և ֆինանսա-բյուջետային գործառույթներ: Կառույցը իրավասու է իրականացնելու քաղաքական վերահսկողության գործառույթներ: Եվրախորհրդարանը կարող է նշանակել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել Հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչպես նաև նշանակել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահին և փոխնախագահին, Եվրոպական օմբուդսմենին և այլն:

Ըստ Եվրոխորհրադարանի կողմից հրապարակած զեկույցի, հանրային աջակցությունը Կառույցին 2018թ-ից սկսած կտրուկ աճել է: Ի հակադարձում Եվրախորհրդարանի զեկույցի` «The Guardian»-ի հրատարակած հոդվածում այլ պատկեր է ներկայացվում՝ հատկապես ընդգծվում է ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրության շարունակական անկումը: Հոդվածում մատնանշվում է, որ քաղաքականության հանդեպ վստահության պակասը և հետաքրքրության բացակայությունն են եղել այն հիմնական պատճառները, որ հանգեցրել են այդ արդյունքին:

Մասնագետների կարծիքով Եվրախորհրդարանի նկատմամբ վստահության անկումը պայմանավորված է եվրոպական խնդիրներով, մասնավորապես ԵՄ մի շարք խնդիրներով, ինչպիսիք են միգրացիան, տնտեսական անկումը, հանցագործությունների աճը, ահաբեկչության աճը և այլն: 

Ուշադրության են արժանի նախորդ ընտրությունների արդյունքերը: Տես ստորև բերված աղյուսակը.

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները

Կուսակցություննրի անվանումները

2004թ. պատգամավորները ըստ քանակի

2009թ. պատգամավորները ըստ քանակի

2014թ. պատգամավորները ըստ քանակի

1.

Եվրոպական Ժողովրդական կուսակցություն

268

 274

221

2.

Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք

 200

 196

191

3.

Եվրոպական պահպանողականները և ռեֆորմիստներ

-

 57

70

4.

Լիբերալների դաշինք և դեմոկրատներ Եվրոպայի համար

 88

 83

67

5.

Անկախ պատգամավորաներ

 29

 33

52

6.

Եվրոպական միասնական ձախ կողմում - Սկանդինավյան կանաչ ձախեր

 41

 35

52 

7.

Կանաչները-Եվրոպական ազատ դաշինք

 42

 57

50 

8.

Ազատության Եվրոպա և Ուղիղ ժողովրդավարություն

-

 83

48

Եթե հաշվի առնենք, որ Եվրախորհրդարանը 2019թ. մուտք գործեց հին եվրոպական խնդիրները (միգրացիա, գործազրկություն, հանցավորության աճ) ժառանգած, ապա հանրության մոտ հավատի և վստահության անկումը մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի նկատմամբ սպասելի է: Որոշ փորձագետներ կարծում են, որ 2019թ. ընտրություններին  մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը կարող են իրենց մանդատների զգալի մասից զրկվել հօգուտ մինչ այդ քիչ մանդատներ ունեցող քաղաքական ուժերի, մասնավորապես՝ խոսքը ԵՄ առանձին երկրներում պոպուլիստների և ծայրահեղ աջերի դիրքերի ուժեղացմանն է վերաբերվում: Այս ուժեղացումն առանց այդ էլ առկա արմատական խնդիրների Եվրախորհրդարանի նոր մարտահրավերների առաջ կկանգնեցնի:

2019թ. Եվրախորհրդարանի ընտրությունները լուրջ փորձություն են թե՛ քաղաքական ուժերի և թե՛ հենց ԵՄ քաղաքացիների համար, նաև լակմուսի թուղթ են՝ ցույց տվող համաեվրոպական տրամադրությունները: 


 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: