ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 615,67 դրամ ԱՐԾԱԹ - 228,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 310,84 դրամ

Amnesty International-ը հայտարարություն է տարածել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու կապակցությամբ

Robert Prezioso/Getty Images

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը սկսել է ճնշումներ գործադրել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վրա՝ հայտնելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը»:  Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian-ը: 

Այս հայտարարությունը կապված է Եվրոպայի Լիգայի եզրափակչին անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

«Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարման առումով վատ հեղինակություն ունենալ, քանի որ այնտեղ դաժանաբար թիրախավորվում են լրագրողներ, բլոգերներ և մարդու իրավունքի պաշտպաններ: Որոշ երկրներ ավելի ու ավելի հաճախ են սպորտային բարձր մակարդակի մրցություններն օգտագործում մարդկանց ուշադրությունն իրենց ճնշումային քաղաքականությունից և մարդու իրավունքի ոտնահարումներից շեղելու համար, ինչի ամենաթարմ օրինակը Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումն է»,- հավելել է Ալենը:

Կազմակերպությունը պնդում է, որ ֆուտբոլի երկրպագուները, ՈւԵՖԱ աշխատակիցներն ու ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է նպաստեն Ադրբեջանում այլախոհների հետապնդման դադարեցմանը, որոնք գործող նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության զոհերն են:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 5 կմ/ժ
27 C°
 
18°  28° 
21.06.2019
18°  31° 
22.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: