ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս փախուստի է դիմել մեր զինվորների կողմից վերահսկվելուց հետո. ԱԱԽ քարտուղար

© Photo: official site of the Prime minister of RA

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում արվող հայտարարություններին, կարող եմ ասել մեր զինված ուժերը պատրաստ են և կկարողանան կատարել իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին օրերին Ադրբեջանում ակտիվացել են խոսակցությունները Շուշին «գրավելու» մասին՝ անգամ ֆելշմոբերով են հանդես գալիս, հայտնում է Tert.am-ը: 

«Ֆլեշմոբերի և այլնի մասով իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում և կամ այլ տեղ: Իրականում նա, (Զաքիր Հասանով) վերջերս առաջնագիծ գալով՝ փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկվելուց հետո»,- ասաց նա և մանրամասնեց. «Այց է ունեցել սահման, որից հետո փախուստի է դիմել, որովհետև հայտնվել է մեր զինվորների վերահսկողության տակ: Այս առումով, կարծում եմ, այդ ֆելշմոբերը ազդեցություն չեն ունենա»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 23%
Քամի՝ 11 կմ/ժ
31 C°
 
20°  33° 
26.08.2019
19°  31° 
27.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը