ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԽ քարտուղարի հավաստմամբ՝ ԱՄՆ իր այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն

Mediamax.am

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրական է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր այցը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ այցը կարելի է 2 մասի բաժանել:

«Սպիտակ տանը հանդիպում եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել ենք հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։ ԼՂ հիմնախնդրի հարցով ես կարևորել եմ ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և խաղաղությանն աջակցող երկիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։

Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ հնարավորություն է եղել հանդիպել հայ համայնքի հետ. «Եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն ունեցա քննարկել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու հարցը»։

ԱԽ քարտուղարը նաև վստահեցրեց, որ ԱՄՆ իր այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: