Կայացավ «Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումները» գրքի շնորհանդեսը
Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ Վահե Դավթյանի և Հովհաննես Թևոսյանի հեղինակած «Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումները» գրքի շնորհանդեսը։
Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելն իր ելույթում կարևորեց էներգահամակարգի դիվերսիֆիկացիան, ներքին և արտաքին ռիսկերը, որոնք քննարկվում են Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում: Նա մասնավորապես նշեց. «Էներգետիկ անվտանգությունը և «վերականգնվող էներգիայի» զարգացումը տարիներ շարունակ եղել են Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ուշադրության կերտրոնում»:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանն էլ նշեց, որ էներգետիկ բնագավառում վերջին տարիներին էական առաջխաղացումներ են գրանցվել՝ հատկապես ընդգծելով, որ Հայաստանում էներգետիկայի ոլորտում ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգետիկային, նախատեսվում է կառուցել հողմային, արևային, ջերմային էլեկտրակայաններ։ Նրա դիտարկմամբ Հայաստանն ունի արևային էնեգիայի զարգացման մեծ ներուժ: Ըստ Վարդանյանի, Հայաստանն այսօր ներդրումային նպաստավոր միջավայր է ապահովում այս ոլորտներում:
Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ նախագահ, գրքի համահեղինակներից Վահե Դավթյանն էլ իր ելույթում շեշտեց, որ այս կամ այն երկրի անվտանգության զարգացման համար էներգետիկ անվտանգությունը դիտարկվում է որպես միջազգային քաղաքականության գործոններից մեկը։ Միաժամանակ նա առաջարկեց մտածել էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի մշակման մասին:
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Ֆիզիկայի և ինժեներիայի ինստիտուտի ավագ դասախոս, «Օպտիմում» Էներջի ընկերության վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյանն անդրադարձավ վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրներին՝ ներկայացնելով տեխնիկական մասը:
Գրքի վերաբերյալ կարծիք հայտնեց «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը, ով ողջունեց արված աշխատանքը և շնորհակալություն հայտնեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին նման աշխատանքի կատարմանն աջակցելու համար: Նա հատկապես կարևորեց աշխատանքում տեղեկատվության ամփոփ և անաչառ ներկայացումը: Բաբայանը կարևորեց գրքի լայն տարածումը տարբեր ոլորտների պատասխանատուների շրջանում:
Ծավալվեց քննարկում Հայաստանի էներգետիկ անվտանգության, էներգետիկ քաղաքականության հարցերի շուրջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ