Մեր ծրագրերը միտված են լինելու քաղհասարակության և նրա դերի ամրապնդմանը. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ
«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի հետ։
- Տիկի´ն Կարապետյան, վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ դարձել եք «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ։ Ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում:
-Իրականում, տևական ժամանակ է, ինչ մասնակցում եմ «Եվրոպական ինտեգրացիայի» կողմից տարվող աշխատանքներին։ Ես ունեմ եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ խորհրդարանական շրջանակներում` մասնավորապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Իսկ կազմակերպության հիմնական գերակայություններն են եվրաինտեգրումը, հակամարտությունների տրանսֆորմացիան և խաղաղաշինությունը, եվրոպական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կառուցումն ու զարգացումը և այլն:
Ներկայումս կարծես թե տարըմբռնում կա եվրոպական ուղղության վերաբերյալ՝ կախված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից: Հետևաբար` առավել քան կարևոր է մեր հասարակությանը հասանելի դարձնել եվրոպական իրական արժեքները՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով մեր ազգային հոգեկերտվածքը։
Բացի այդ, եվրոպական կառույցների աշխատանքը չի սահմանափակվում միայն ՀՀ իշխանությունների հետ շփումով: Մեծ է նաև հասարակական կազմակերպությունների դերը քաղաքական օրակարգի ձևավորման հարցում: Այս համատեքստում նշեմ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության հետ երկխոսության կարևորությունը, քանի որ քաղհասարակությունը հանդիսանում է այդ գործընթացի անմիջական մասնակիցը, և այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:
-Ներկայումս ի՞նչ ծրագրեր ունեք:
- Նախ նշեմ, որ ծրագրերը միտված են լինելու քաղհասարակության և նրա դերի ամրապնդմանն ու զարգացմանը: Մենք շարունակելու ենք երկրում ներկա գործընթացներին մեր ակտիվ մասնակցությունը: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակական դաշտը, կարծես թե քաղաքականացվում է: Բազմաթիվ հասարակական գործիչներ ձգտում են մուտք գործել քաղաքական դաշտ, և այսօր հասարակական դաշտում առկա են բացեր: Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել քաղաքացիական հասարակության իմպերատիվ կարևորությունն անկողմնակալ, մասնագիտական և կշռադատված աշխատանքի արդյունքում երկրում առկա իրական օրակարգի ներկայացման և իրականացման հարցում։
-Գերակայություններում նշեցիք հակամարտությունների տրանսֆորմացիայի մասին: Ի՞նչ է դա ենթադրում:
- Տարիներ շարունակ «Եվրոպական ինտեգրացիան» իրականացրել է ծրագրեր` ուղղված Արցախյան հակամարտության հարցում խաղաղության հաստատմանը նպաստելուն, երեք հանրությունների միջև շփումներին, այդ թվում` դիտարկելով հակամարտությունների կարգավորման եվրոպական փորձը: Սպասվող ծրագրերի մասին թույլ տվեք հիմա չմանրամասնել: Բնականաբար, մեր աշխատանքը տեսանելի և բաց է լինելու, պատրաստ ենք համագործակցության:
Թե´ ես, թե´ մեր կազմակերպության վարչության անդամները միշտ հասանելի ենք։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ