ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի ընտրություններն ավարտված են. ի՞նչ ցույց տվեցին արդյունքները

Financial Times

Մայիսի 26-ին ավարտվեցին 4 օր տևած Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: ԵՄ քաղաքացիներն ուղղակի ընտրությունների միջոցով ընտրեցին գալիք 5 տարիներին իրենց ներկայացնող պատգամավորներին:

Այս ընտրությունները մի քանի առումով կարելի է համարել բացառիկ. 

1. Գրանցվել է ընտրողների մասնակցության աննախադեպ աճ: Եվրախորհրդարանի` 1979թ. կայացած առաջին ուղիղ ընտրություններից հետո ընտրողների մասնակցությունն անընդհատ նվազման միտում էր գրանցել` 1979թ. այն կազմել է մոտ 62% և շարունակ նվազելով 2014թ. հասել է 42.61%-ի: Այս տարի այն վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ հատեց 50%-ի շեմը` կազմելով 51%: Մասնակցության տոկոսն ամենաբարձրը եղել է Բելգիայում` 89%, ամենացածրը Սլովենիայում` 28.29%:

2. Փոխվում է ուժերի բալանսը: Վերջին 25-30 տարիների ընթացքում Եվրախորհրդարանում իշխող կենտրոնամետ քաղաքական ուժերը կորցրել են իրենց դիքերը: Եվրոպայի քրիստոնեա-դեմոկրատներին և պահպանողականներին միավորող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն»-ն ու «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ ալյանսը», ինչպես և կանխատեսվում էր, կորցրել են բավականին մանդատներ և այս Եվրախորհրդարանում չեն ունենա մեծամասնություն: Այլևս չի լինի ավանդական երկկուսակցական կոալիցիան: Ձայների մեծամասնությանը տիրապետելու համար նրանք կարիք են ունենալու երրորդ ուժի հետ կոալիցիա կազմելու:

2014-2019թթ. Եվրախորհրդարանում ԵԺԿ-ն ուներ 216 մանդատ, 2019-2024թթ. Եվրախորհրդարանում կունենա` 180, սոցիալ-դեմոկրատները` 185-ի փոխարեն 146:

3. Եվրահոռետեսներն ու նացիոնալիստները ամրապնդել են իրենց դիրքերը: Ծայրահեղ աջ, եվրահոռետես  «Ազգերի և ազատությունների Եվրոպա» քաղաքական խումբը կստանա 58 մանդատ նախկին 36-ի փոխարեն, աջակողմյան մյուս ուժը՝ «Ազատության և ուղիղ ժողովրդավարության Եվրոպա» քաղաքական խումբը, կստանա 54 մանդատ նախկին 42-ի փոխարեն: Նրանք  ակնկալիքներ ունեին դառնալու երրորդ քաղաքական ուժը հաջորդ Եվրախորհրդարանում, սակայն դրանք չարդարացան:

Այս համատեքստում կարելի է պատմական համարել Ֆրանսիայի ծայրահեղ աջերի գրանցած արդյունքը: Եվրահոռետես «Ազգային միավորում» կուսակցությունը 1%-ով առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի իշխող կուսակցությանը`23.6% և 22.6% համապատասխանաբար: Արդյունքում «Ազգային միավորման» նախագահ Մարին Լը Պենը կոչ արեց Մակրոնին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, սակայն արդեն այսօր Մակրոնի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ նախագահը չունի նման մտադրություն և Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքերը չեն պարտադրում դա:

4. Կանաչները մեծ հաջողություն գրանցեցին: Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում կանաչների կուսակցություններն ամրապնդեցին իրենց դիրքերը: Գերմանիայում ստացած ձայների քանակով նրանք 2-րդ տեղ ն են զբաղեցրել, իսկ Ֆրանսիայում՝ 3-րդ: Նորընտիր խորհրդարանում նրանք կունենան 69 մանդատ նախկին 52-ի փոխարեն: Չի բացառվում, որ Կանաչները կոալիցիա կազմեն «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ ալյանսի» հետ:

 

Եվրախորհրդարանի ընտրությունները հերթական անգամ փաստեցին որ Եվրոպայում կա նացիոնալիզմի, պոպուլիզմի, ծայրահեղ աջակողմյան ուժերի կամ եվրահոռետեսների աճ և նրանց հանրային աջակցության աճի միտում: Չնայած միասնական Եվրոպան մերժող և առանձին ազգային պետությունների գաղափարի կողմնակիցների հանրային որոշակի աջակցությանը մի շարք երկրներում՝ դեռևս մեծամասնություն են պահպանում Եվրոպական Միության պահպանման, միասնական Եվրոպայի ջատագովները կամ եվրալավատեսները:

Եվ հաշվի առնելով այս ամենը՝ եվրոպացիները պահանջում են փոփոխություններ, Եվրոպան չի կարող շարունակել գործել այնպես, ինչպես մինչ այսօր, Եվրոպան պետք է լուրջ և խորը բարեփոխումներ իրականացնի իր ներսում, հաղթահարի իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներն ու դրանք վերածի հնարավորությունների, որպեսզի կարողանա շարունակել իր գոյությունը մի շարք բազմազան, սակայն միասնական երկրների ընտանիքի տեսքով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: