ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը

Телеканал 24

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը մեր երկիր, ինչը կնպաստի դրանց թվաքանակի ավելացմանն ու մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԱՀ-ից ազատել նաև էլեկտրական շարժիչով հեծանիվների և 1 2 ու ավելի նստատեղ ունեցող էլեկտրական շարժիչով ավտոբուսների ներկրումը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ առաջարկությունն արդեն ներառված է գործող օրենքում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգրկելու այն հունիսի 7-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: