ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 896,84 դրամ ԱՐԾԱԹ - 260,54 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 011,74 դրամ

Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի իշխանությունների հետ. Զոհրաբ Մնացականյան

Յուրաքանչյուր բանակցություններից առաջ և հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է «Այսօր»-ը: 

«Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ այս ընթացքում բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց Արցախը տեղյակ չի եղել, արտաքին գործերի նախարարը պատասխանել է.

«Այն, ինչ մենք քննարկում ենք Արցախի իշխանությունների հետ, այն, ինչպես ես աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ... Մենք ունենք մեր հարցերը, մենք ունենք մեր տարբեր մոտեցումները, որտեղ նույնպես Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից։ Մենք այդ ամենը քննարկում ենք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
31 C°
 
22°  37° 
19.08.2019
22°  37° 
20.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: