ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիտորդական առաքելությամբ Հարավային Օսիայում գտնվող Արցախի պատգամավորները հանդիպել են արտաքին գործերի նախարարին

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) և Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում: Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանականընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:

Այցի շրջանակումհունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին և ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին
ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և ընդգծել խորհրդարանական ընտրություններում  միջազգային դիտորրդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:

Պատվիրակության անդամները ևս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով և միջազգային պահանջներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: