ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որտե՞ղ են սկսվում և ավարտվում հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները

EADaily

Հունիսի 6-ի ուշ երեկոյան Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին։ Նշենք նաև, որ երեկ հունիսի 6-ին, Ախալքալաքի կենտրոնում բնակիչների և պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել:

Եթե Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ հարաբերությունների բարելավման օրակարգ է ցանկանում ապահովել, ապա այստեղ առաջանում են հարցեր: Հարցերից մեկն այն է, թե որտեղ են սկսվում և ավարտվում այդ հարաբերությունները:

Աշոտ Մելքոնյանի դեպքը միակը չէ, ում մուտքը հարևան Վրաստան խնդիր է առաջացրել: Այստեղից էլ բարդ չէ հետևություն անել` Վրաստան մուտքի արգելքի խնդիրը ևս դառնում է օրակարգային հարց: Խնդիրը ոչ միայն ՀՀ կողմի միջամտելու մեջ էր, այլ արձագանքի կամ ավելի ճիշտ՝ արագ արձագանքի բացակայությունն էր։ 

Գրեթե ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերություներում կան կնճռոտ խնդիրներ: Սակայն, դրանք ոչ միայն լուծում չեն ստանում, այլ դրանց զուգահեռ առաջանում են նորերը, որոնք ոչ մի կերպ, առողջ բանականության ոչ մի սահմանում չեն կարող տեղավորվել, հատկապես երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների համատեքստում դիտարկելիս։ Նշենք, նաև, որ վրացական կողմն այս հարցի առնչությամբ դեռևս որևէ մեկնաբանություն չի արել:

Ինչ վերաբերում է Ջավախքի հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին, ապա այստեղ մտահոգիչ է այն հանգամանքը, որ չնայած դեպքը տեղի է ունեցել հայերի և վրացիների միջև, այնուամենայնիվ ինֆորմացիան բոլոր հնարավոր ու անհնար խեղաթյուրումներով ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այստեղ ևս հայկական կողմի արձագանք չունենք, ունենալու դեպքում կլինի արդեն ուշացած: Կոռեկտ չի լինի այս միջադեպը դիտարկել ազգամիջյան հարցերի համատեքստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: