ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով լուծել Աբխազիայի հետ հակամարտությունը. Բախտաձե

JNEWS.ge

Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյին երկրի տարածաքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Թբիլիսին մտադիր է բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը… մենք որոշել են հակամարտությունը հաղթահարել միայն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Բախտաձեն Փոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նրա խոսքը մեջբերել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:

Բախտաձեն հիշեցրել է, որ Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ի օժանդակությամբ մշակել է «Քայլ դեպի լավագույն ապագան» նախագիծը, որը միտված է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների հումանիտար ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: