ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 615,67 դրամ ԱՐԾԱԹ - 228,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 310,84 դրամ

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում նշանավորվում է շոշափելի հաջողություններով, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության էլ ավելի ամրապնդմամբ:

Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցությանզարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, 
ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ:

Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպություններիշրջանակներում փոխգործակցության ընթացքում: Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 14 կմ/ժ
27 C°
 
18°  29° 
21.06.2019
18°  30° 
22.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: