Կոսովոյի դասերը աշխարհի և հայերի համար

Կոսովոյի հակամարտությունը, որը աշխարհի շատ երկրներ համարում են լուծված՝ աշխարհի 100-ից ավելի երկրների կողմից նրա անկախության ճանաչման շնորհիվ, այժմ կրկին սպառնում է դառնալ աշխարհի նորությունների թոփ-թեման: Կոսովոյի իշխանությունները հայտարարել են Ալբանիային միանալու հնարավորության մասին: «Մեծ Ալբանիա» գաղափարը նորից հայտնվել է եվրոպական ԶԼՄ-ների կիզակետում՝ բնականաբար, խառնաշփոթի մատնելով Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրներին:
Այս թեման կարծես Հայաստանի և Արցախի «կողքով անցավ». չհնչեցին քաղաքական գնահատականներ, թեմային պատշաճ ուշադրություն չհատկացվեց նաև վերլուծաբանների և լրատվամիջոցների կողմից: Անկախ պնդումներից, որ «Կոսովոն նախադեպ չէ» մյուս հակամարտությունների համար, Կոսովոն կշարունակի նախադեպ մնալ ողջ աշխարհի համար, քանի որ երկակի ստանդարտներն ու օրենքների ընտրողական կիրառումն անընդունելի է:
Դեռ նախորդ տարի Ալբանիայի և Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին «2025 թվականին ալբանացիների միավորման միասնական ռազմավարություն» մշակելու մտադրության մասին: Կոսովոյի Պեչ քաղաքում ծրագիրը հրապարակել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նա կոչ է արել Կոսովոյի վարչապետին աշխատանք սկսել «Ալբանիայի և Կոսովոյի միավորման ազգային ծրագրի» շուրջ: Ռաման ասել է, որ Ալբանիան և Կոսովոն «հոգնել են սպասել ԵՄ-ի կողմից Կոսովոյի համար մուտքի արտոնագրային ռեժիմը ազատականացնելուն» և, ընդհանրապես, «չի կարելի անվերջ սպասել Եվրամիության որոշմանը`երկու երկրների միավորման մասով»:
2019 թվականի հունվարի 1-ին Ալբանիայի և Կոսովոյի սահմանին հաստատվեց համատեղ վերահսկողություն: Ալբանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դա արվել է «դյուրացնելու Ալբանիայի և Կոսովոյի միջև ազատ տեղաշարժը»: Հետագայում կողմերը մտադիր են միավորել իրենց օտարերկրյա դիվանագիտական հաստատությունները և այլ երկրներում ունենալ ընդհանուր դեսպանատներ: Արդյոք դա «միացում» չէ՞, որի մասին հայ ժողովուրդը երազում էր Ղարաբաղյան շարժման նախաշեմին: Այնուամենայնիվ ... «ինչը թույլատրվում է ալբանացիներին, հայերին չի՞ կարելի»: Սակայն, ինչպես ասում են արևմտյան պաշտոնյաները, Կոսովոն «նախադեպ չէ»:
Ինչպես գրում է Koha ditore-ը, Կոսովոյի արտգործնախարարի նախաձեռնությամբ Պրիշտինան և Տիրանան կզբաղվեն «Ալբանական ազգն առաջիկա 50 տարիներին» խորագրով ուսումնասիրության նախապատրաստությամբ, որը պետք է դառնա «Բալկաններում ալբանական ազգի զարգացման և ամրապնդման հարթակ»: Ալբանիայի վարչապետը նույնիսկ հայտարարել է, որ միավորումն անխուսափելի է, և հարցն այն է, թե արդյո՞ք դա տեղի կունենա «Եվրամիության միասնական ինտեգրման միջոցով», թե՞ կդառնա արձագանք «Եվրամիության կուրությանը և ծուլությանը»:
Գուցե, Կոսովոյի անկախությունը ճանաչած «կույր» երկրները կհասկանա՞ն, որ Կոսովոյի բնակիչներին իրականում անկախություն չէր պետք: Հնարավոր է, նրանց ավելի լա՞վ է հաջողվել հաղթահարել «անկախությունից» «միացում» տանող անցումային շրջանը: Կամ, թերևս ամենակարևոր հարցը՝ գուցե այդ ժամանակ Կոսովոյի անկախությունը ձեռնտո՞ւ էր աշխարհի հզորներին, այդ պատճառով էլ այդ գաղափարը դարձավ իրականություն: Հիշեցնենք, որ արևմտյան ղեկավարները բազմիցս խոսել են Կոսովոյի «առանձնահատուկ» և եզակի լինելու մասին` նշելով Հարավսլավիայի անկումը, էթնիկ զտումները և ՄԱԿ-ի հովանավորչությունը:
Սակայն Ղարաբաղյան շարժումը ևս սկիզբ է առել ԽՍՀՄ փլուզումից հետո, այնտեղ ևս էթնիկ հողի վրա սպանում էին, ռմբակոծում էին քաղաքներ և գյուղեր: Այնտեղ ՄԱԿ-ի միջամտությունը չկար, և ինքնուրույն էր կազմակերպվում պաշտպանությունը: Սակայն ընդհանուր առմամբ, Կոսովոն շատ լավ «նախադեպ» կարող է լինել այնպիսի դեպքերում, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղն է:
Ընդ որում, Կոսովոյի հարցի կարգավորման բանակցությունների ընթացքում երեք հիմնական սկզբունքներ են համաձայնեցվել. Կոսովոն չի կարող վերադարձվել Սերբիայի հսկողության տակ, չի կարող բաժանվել և չի կարող միանալ այլ պետության: Կոսովոյի՝ Ալբանիային միանալու մասին այսօրվա հայտարարությունները (ինչպեսև նախորդները), խոսում են այն մասին, որ Կոսովոյի և Ալբանիայի ալբանացիները, ինչպես նաև ՄԱԿ-ի և աշխարհի այլ երկրների ներկայացուցիչները, ովքեր ճանաչել են Կոսովոյի անկախությունը, առնվազն անկեղծ չէին Կոսովոյի ինքնիշխանության հարցում:
Եթե այդ երկրները անկեղծ լինեին, այսօր նրանք հետ կկանչեին Կոսովոյի անկախության ճանաչումը, չէ՞ որ, այդ երկիրը, պաշտոնական մակարդակով, հայտարարում է, որ չի ցանկանում անկախ լինել: Միթե՞ ժամանակակից համաշխարհային կարգը «ցնցած» Կոսովոյի նախադեպը նորից կսասանի Եվրոպան`հանուն «մեծ ալբանական» հավակնությունների:
Հուլիսի սկզբին Բելգրադը և Պրիշտինան բանակցությունների նոր փորձ են պլանավորում, որի ընթացքում, ինչպես և սպասվում է, Արևմուտքը Կոսովոյի հարցում կներկայացնի «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա երկու կողմերին պահպանել գործողությունների ազատությունը նշված շրջանակներում: Շատ տարիներ առաջ՝ Կոսովոյի անկախության նախաշեմին, Ալբանիայի այն ժամանակվա վարչապետ Սալի Բերիշան հայտարարել էր, որ «Կոսովոյի՝ Ալբանիային միանալու գաղափարը չի համապատասխանում Ալբանիայի ժողովրդի շահերին և կարող է միայն վնաս հասցնել»: Նրա խոսքերով, սահմանների վերաբաշխման դեպքում, ալբանացիները կարող են կորցնել այլ տարածքներ, ինչը «աններելի կլինի»:
Այժմ, միջազգային հարաբերությունների փոխվելուն զուգընթաց փոխվել է նաև միջազգային դերակատարների հռետորաբանությունը: Սա հիանալի օրինակ է Հայաստանի և Արցախի իշխանությունների համար, որոնք պետք է կարողանան խոսել աշխարհի հետ հասկանալի լեզվով և իրենց շահերն առաջ տանեն: Եվ մենք ունենք մեկ հետաքրքրություն, որը պետք է դրվի մեր հռետորաբանության հիմքում. Հայաստանը և Արցախը պետք է միասին լինեն: Քանի որ միայն միասին կարելի է այսօր դիմակայել Ադրբեջանի անթաքույց ռազմական ագրեսիային: Եվ աշխարհը, կամ, օրինակ, ՄԱԿ-ը, պետք է օգնեն մեզ այս հարցում, քանի որ Կոսովոն եղել է, կա, և դեռ կլինի նախադեպ՝ բազմաթիվ միջազգային հարցերում՝ անկախությունից մինչև «միացում» ...
Եվ այսօր, քաղաքական շրջանակները, խորհրդարանական դիվանագիտությունը, քաղաքական ուժերի կապերը, ակադեմիական համայնքը, լրատվամիջոցները և վերլուծաբանները բոլոր մակարդակներում պետք է ուժեղացնեն իրենց ջանքերը՝ բոլոր հնարավոր գործընկերային կապերի և այլ խողողվակների միջոցով, հասցնելով ճշմարտությունը որոշում կայացնողներից մինչև միջազգային հանրություն, որ այն ինչ տեղի է ունենում Կոսովոյում այսպես թե այնպես չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն չվերաբերել Արցախին:
-
20:48
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ
-
20:27
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է հյուպատոսությունները փակած ինը երկրների դեսպանների
-
20:26
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
-
20:09
Ալմաթիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
-
20:07
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
-
18:15
ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն
-
18:02
Արցախի ՄԻՊ-ը հանրությանը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
-
17:42
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
-
17:40
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
-
17:39
Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Արցախի պետնախարարը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը
-
17:36
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
17:34
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
-
16:35
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր
-
15:03
ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի
-
14:35
Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով
-
14:32
Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
-
14:26
«3+3» ձեւաչափը միտված է տարածաշրջանում արարմանը․ Լավրով
-
14:04
Լավրովն ասել է, որ Հայաստանը համաձայնվել է խաղաղությանը՝ թողնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում
-
14:00
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
-
13:52
Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայել 1-2 օրվա ընթացքում. Լավրով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 1,54 կմ/ժ