ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ եզդի զինծառայողների նկատմամբ, շատ խիստ կպատժվեն. Տոնոյան

Lragir.am

Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, շատ խիստ կպատժվեն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով զորամասերում խաչի կրմանը, հայտնում է Tert.am-ը: 

Զինծառայողների խաչ կրման հրամանի հարցը բարձրացրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը:

«Արդյո՞ք կա նախարարի հրաման, որ բոլոր զինվորներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն: Մի դեպք մեջբերեմ, երբ սպաներից մեկն ամբողջ զորքի առջև բարձրաձայնում է հետևյալը՝ իրավունք ունեն շարքում կանգնել այն զինվորները, ովքեր խաչ չեն կրում: Գիտենք, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են զինվորական ծառայության: Այս բողոքները մի քանի զորամասերի եզդի զինծառայողներից եմ ստացել, խնդրում եմ պարզաբանել»,- ասել է պատգամավորը:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ խաչերը եղել են Վեհափառի նվիրատվությունը զինված ուժերին, իսկ ՊՆ-ն ընդամենը հայ քրիստոնյա զինծառայողների համար խաչի կրման կարգ է սահմանել՝ ինչ չափով և որտեղ կրելու:

«Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ Ձեր տվյալները փոխանցեք, շատ խիստ կպատժվեն: Խտրականություն չի կարող լինել: Համոզված եղեք, որ դա անգրագետ մոտեցում է եղել»,- ասել է պաշտպանության նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: