ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր թեկնածուին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Al Arabiya

Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը շնորհավորել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է NEWS.am-ը:

«Ես հուսով եմ, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները կլինեն ի շահ քաղաքի: Այսօր կրկին ժողովուրդն արտահայտել էր իր կամքը: Ես շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը հաղթանակ է տարել ընտրություններին՝ ըստ ոչ պաշտոնական տվյալների»,-գրել է Թուրքիայի առաջնորդը թվիթերյան իր էջում:

Էրդողանը նաեւ խոստացել է շարունակել սերտ համագործակցությունը «Ժողովրդական ալյանսի» շրջանակներում, որում ներառված են նրա կողմից ղեկավարվող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն ու Ազգայնական շարժման կուսակցությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ ձայների 99.4 տոկոսը հաշվելուց հետո Իմամօղլուն հավաքել է 54 տոկոս, իսկ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յիլդիրիմը՝ 45.1 տոկոս: Եթե ձայների հաշվարկից հետո արդյունքը չփոխվի, ապա այդ դեպքում ԱԶԿ-ը, 2002 թվականից սկսած, առաջին անգամ կզիջի իր դիրքերը Ստամբուլում քաղաքապետի ընտրությունների ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 44%
Քամի՝ 7 կմ/ժ
13 C°
 
11°  22° 
20.10.2019
12°  21° 
21.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: