ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի

Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։ Վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։ Այս մասին ինչպես փոխանցում է Panorama.am-ը, հայտնում են Քաշաթաղի շրջանի վարչակազմից։

Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին պատմական եկեղեցուն նոր կյանք հաղորդելու համար։ Վերջինս կարևորել է հայոց եկեղեցու քարոզած քրիստոնեական սիրո և միաբանության կարևորությունը հայրենիքի համար այս պատասխանատու օրերին։ Վարչակազմի ղեկավարը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հոչանցի եկեղեցու վերաօծումն ու վերագործարկումը մեծ առումով խորհրդանշում են հայերի վերադարձն ու վերատիրումը ազատագրված տարածքներում։

Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման ծրագրերի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: