ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

Հունիսի 27-ին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում, հայտնում է News.am-ը: 

Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը և Հնդկաստանը ունեն բազմադարյա բարեկամական հարաբերություններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմությունը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայություններով:

Վեհափառ Հայրապետը նաև իր գոհունակությունը հայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսևորվող ուշադրության, ինչպես նաև Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերվող զորակցության համար:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սանգվան Յոգեշվարը նկատեց, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են գտնվում և հետագա զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում եռամյա ծառայության իր տպավորությունները:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: