ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին. Անդրեյ Դանկո

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիրների համագործակցության կարևորությունը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Սլովակիան ԵՄ առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անդրեյ Դանկոն վստահություն է հայտնել, որ Երևանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին:

Հայկական խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կապակցությամբ և հույս հայտնել, որ սլովակ գործընկերները կաջակցեն նաև Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հարցում:

Կողմերի միջև Հայաստան և Սլովակիա փոխադարձ այցեր կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: