ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի հստակ պատասխան է տրվելու. ամփոփվել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:  Հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջից: 

Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն արդեն ներկայացված են ԵԽԽՎ քաղաքական խմբերում: Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը ներկայացված են՝ ԵԺԿ, Սոս Ավետիսյանը՝ Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների, իսկ Հովհաննես Իգիթյանը՝ Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք քաղաքական խմբերում:

Սոս Ավետիսյանի խոսքով՝ տարբեր քաղաքական խմբերում ներկայացված լինելը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ վարած քաղաքականության լոբբինգը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել մի շարք բանաձևերի նախագծերի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն այսուհետ  հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի հստակ պատասխան է տրվելու:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Նրա խոսքով՝ 1960թ. ստորագրված ՅՈւՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի համաձայն, որը վավերացրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, պետության չճանաչված լինելը պատճառ չէ, որ ոտնահարվեն այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքները: ԵԽ-ում նախատեսվում է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ հարցերով՝ ի պաշտպանություն նաև Արցախի Հանրապետության ուսանողների:

Հովհաննես Իգիթյանը նշել է, որ անդրադարձել են Սիրիայի քաղաքական իրավիճակին, փախստականներին վերաբերող հարցերին, հայ համայնքի խնդիրներին:

Պատվիրակության անդամները ներկայացրել են նաև մանրամասներ ԵԽԽՎ-ում  Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քննարկումից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: