ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հութիները Սաուդյան Արաբիայում հարձակվել են օդանավակայանի վրա

Click Política

Առնվազն ինը մարդ է տուժել Սաուդյան Արաբիայում Աբհա քաղաքի վրա հութիների հարձակումից, հայտնում է NEWS.am-ը: Տուժածների մեջ եղել են Սաուդյան Արաբիայի ութ և Հնդկաստանի մեկ քաղաքացիներ։

Ավելի վաղ Արաբական կոալիցիան հաստատել էր, որ հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանին։ Օդանավակայանն արդեն վերսկսել է աշխատանքը նորմալ ռեժիմով։

Ռազմաքաղաքական կոնֆլիկտը Եմենում կառավարության և շիական «Անսար Ալա» շարժման ապստամբ հութիների միջև շարունակվում է 2014 թվականից։ Կառավարության կողմում 2015 թվականի մարտից հանդես է գալիս արաբական երկրների ռազմական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ 2018-ի դեկտեմբերին հակամարտության կողմերը Եմենում առաջին անգամ մի քանի տարվա ընթացքում հանդիպել են բանակցությունների սեղանի շուրջ, որոնք կազմակերպվել էին ՄԱԿ հովանու ներքո Ստոկհոլմում։ Նրանց հաջողվեց հասնել մի շարք կարևոր համաձայնությունների, մասնավորապես՝ գերիների փոխանակման, Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգիստ-քաղաքում հրադադարի և այն հուսիների կողմից ՄԱԿ վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: