ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը խոչընդոտել է ՀՀ պատվիրակության մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի պաշտոնական բողոք է հղել

«Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր, ի թիվս այլ պետությունների, ստացել էր նաև Հայաստանի պատվիրակությունը, որի հետ կապված հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ՝ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը և խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, փոխանցում է Panorama.am-ը

Աննա Նաղդալյանի խոսքերով, հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ, որի կողմից ջանքեր են գործադրվել՝ հյուրընկալող իշխանություններից ստանալ հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները։

«Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցառումներ՝ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառմանը ապահովելու համար։ Այսպիսով՝ Ադրբեջանը խոչընդոտել է ՀՀ պատվիրակության մասնակցությունը միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում», - ասել է Աննա Նաղդալյանը։

Հայաստանն այս առնչությամբ, ինչպես ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ։

Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությանը, թե  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը իբր հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու առաջարկությամբ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչը կապ է հաստատել գլխավոր տնօրենի տեղակալի հետ և վերջինս հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու վերաբերյալ»,-ասել է Նաղդալյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: