Չճանաչված պետություններ. Հարավային Օսիա
"Արմեդիա" ՏՎԳ-ն Ձեր ուշադրությանն է ներկայացնում տեղեկանքների շարք՝ նվիրված չճանաչված պետություններին: Որպես չճանաչված պետություններ՝ ստորև դիտարկվում են ՄԱԿ անդամ չհանդիսացող, կայացած պետական ինստիտուտներ ունեցող և սեփական տարածքի նկատմամբ լիարժեք կամ մասնակի վերահսկողություն ունեցող իրենց անկախ հռչակած միավորները։
Ընդհանրությունների, ինչպես նաև օրինաչափությունների դուրսբերման նպատակով մանրամասն կդիտարկվեն ներկայումս գոյություն ունեցող չճանաչված պետությունները՝ շեշտադրվում կատարելով պետության կայացման ուղու, ինչպես նաև այսօրվա դրությամբ բանակցությունների օրակարգի վրա։ Չճանաչված պետությունները կներկայացվեն ըստ ՄԱԿ անդամ-երկրների կողմից նրանց ճանաչման՝ առավելագույն քանակով երկրների կողմից ճանաչվածներից չճանաչվածները հերթականությամբ։
| Հարավային Օսիան իր անկախությունը հռչակել է 1990թ.-ին: Հռչակվել է Հարավային Օսիայի խորհրդային դեմոկրատական հանրապետությունը ԽՍՀՄ կազմում, ընդունվել է | |
Այսօրվա դրությամբ Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություն, ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 5 երկրների՝ ՌԴ-ի, Նիկարագուայի, Նաուրուի, Վենեսուելայի և Տուվալուի, ինչպես նաև Աբխազիայի, ԼՂՀ-ի և Մերձդնեստրի կողմից: Հարավային Օսիան իր դիվանագիտական ներկայացուցչություններն ունի Աբխազիայում, ՌԴ-ում և Նիկարագուայում (տեղակայման վայրը՝ Ցխինվալ): Ցխինվալում իրենց դեսպանատներն ունեն ՌԴ-ն2 և Աբխազիան, Մերձնդնեստրի դեսպանատունը գտնվում է վերակառուցման փուլում:
Հարավային Օսիայի մայրաքաղաքը Ցխինվալն է, երկրի տարածքը 3.9 հազ. քառ. կմ է՝ բաժանված չորս վարչական շրջանների: Պետական լեզուներն են օսերենն ու ռուսերենը, վրացական բնակչության կոմպակտ բնակության վայրերում վրացերենը ճանաչվում է ՏԻՄ պաշտոնական լեզու: Կրոնը՝ ուղղափառ քրիստոնյա: Բնակչությունը, ըստ նախագահի պաշտոնական կայքի տվյալների 1989թ.-ին եղել է 99 հազ., այժմ մոտ 72 հազ. է, որի 80%-ը օսեր են։ Բնակվում են նաև վրացիներ, ռուսներ, հայեր, հրեաներ և այլոք։ Ըստ ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեի տվյալների՝ 2009թ.-ին Հարավային Օսիայի բնակչությունը կազմել է 50 հազ.3։ 2008թ. պատերազմի հետևանքով Հարավային Օսիան լքել են մոտ 15 հազ. վրացիներ և 30 հազ. օսեր, որոնց մի մասն այնուհետև վերադարձել է (ԵԽԽՎ-ի տվյալներով՝ 2009թ. դրությամբ Ռուսաստանից Հարավային Օսիա դեռևս չեն վերադարձել մոտավորապես 1200 փախստականներ, հիմնականում օսեր)։
Ըստ Սահմանադրության՝ Հարավային Օսիան ժողովրդավարական պետություն է, երկրի ղեկավարը նախագահն է4:
1774թ.-ին Օսիան մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1917թ. հեղափոխությունից հետո այն բաժանվել է երկու մասի. Հյուսիսային Օսիան մտել է Գորիի հանրապետության մեջ, 1924-ին վերակազմավորվել Հյուսիս-օսական ինքնավար մարզի, իսկ Հարավային Օսիան մտել է Վրաստանի կազմի մեջ՝ 1922թ. ապրիլին Վրաստանի ԽՍՀ կազմում ձևավորելով Հարավ-օսական ինքնավար մարզ։ 1989թ. նոյեմբերի 10-ին Հարավային Օսիայի ինքնավար մարզի ազգային պատգամավորների խորհուրդը որոշում է կայացել այն ինքնավար հանրապետության վերածելու մասին։ Վրաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն այդ որոշումը հակասահմանադրական է որակել։ 1990թ. սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայի ինքնավար մարզի Ազգային պատգամավորների խորհուրդը հռչակել է Հարավային Օսիայի խորհրդային դեմոկրատական հանրապետություն ԽՍՀՄ կազմում, ընդունվել է ազգային ինքնորոշման վերաբերյալ հռչակագիր5։ 1990թ. դեկտեմբերի 11-ին Վրաստանի խորհրդարանը որոշում է կայացրել Հարավայի Օսիայի ինքնավար մարզը կազմալուծելու վերաբերյալ, ինչից հետո Ցխինվալ են մտցվել վրացական զորքերը։ 1991թ. սեպտեմբերի 1-ին Հարավային Օսիայի Ազգային պատգամավորների խորհուրդը հռչակել է Հարավային Օսիայի հանրապետությունը ՌԽՖՍՀ-ի կազմում։ Այդ որոշումը չեղյալ է հայտարարվել վրացական խորհրդարանի կողմից։
1992թ. հունվարի 19-ին Հարավային Օսիայում անց է կացվել հանրաքվե, որտեղ քվեարկության է դրվել երկու հարց. "Համաձայն եք արդյո՞ք, որ Հարավային Օսիայի հանրապետությունն անկախ լինի։ Համաձայն եք, արդյո՞ք Հարավային Օսիայի անկախ Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. սեպտեմբերի 1-ի՝ Ռուսաստանի հետ միավորման որոշմանը"։ Օսերի 98%-ը կողմ է արտահայտվել երկու հարցերին էլ։ Նշենք, որ մինչ այդ՝ ռազմական գործողությունների ընթացքում, շուրջ 10 հազ. վրացիներ լքել են Հարավային Օսիան՝ տեղափոխվելով Վրաստան։ 1992թ. մայիսի 29-ին Հարավային Օսիայի հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է Հարավային Օսիայի հանրապետության պետական անկախության հռչակագիրը6։
1992թ. հուլիսի 14-ին հրադադար է հաստատվել, Հարավային Օսիա են մտցվել խաղաղարար ուժերը՝ կազմված վրացական, ռուսական և հարավօսական զորքերից։ Պատերազմի արդյունքում օսեթական կողմը տվել է շուրջ հազար զոհ, անհայտ կորածների թիվը հասել է 2,5 հազ.-ի7։
|
1993թ. նոյեմբերի 2-ին Հարավային Օսիայի Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրությունը։ 1995թ.-ին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև սկսվել է բանակցային գործընթացը։ 2000թ. դեկտեմբերին ստորագրվել է ռուս-վրացական միջկառավարչական համաձայնագիր վրաց-օսական հակամարտության գոտու տնտեսական |
2008թ. Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են։ Ըստ վրացական տվյալների՝ վրացական կողմը ունեցել է 412 զոհ, 24 անհայտ կորած, ռուսական կողմը՝ 400 զոհ։ Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ ռուսական կողմն ունեցել է 67 զոհ, 283 վիրավոր, վրացական կողմը՝ 3000։ Օսեթական կողմի զոհերի թիվը տարբեր տվյալներով հասնում է 162-ի։ Ռազմական գործողությունների ավարտից երկու շաբաթ անց Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը։
Հնգօրյա պատերազմից հետո 2008թ. հոկտեմբերի 31-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է "Օկուպացված տարածքների մասին" օրենքը, որով սահմանափակումներ են մտցվել ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքում։ Չնայած Հարավային Օսիայի անկախության հռչակմանն ու մի քանի երկրների կողմից ճանաչված լինելուն՝ այն Վրաստանի կողմից դիտարկվում է որպես իր վարչական շրջան՝ Ցխինվալի մարզի կազմում։ "Արմեդիա" ՏՎԳ
13.06.2013
Կարող եք ծանոթանալ նաև մինչ այժմ հրապարակված տեղեկանքներին՝ Պաղեստինի պետություն, Կոսովո, Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն, Թայվան կամ Չինաստանի Հանրապետություն, Աբխազիա:
1.Տե΄ս http://osembassy.ru/ru/news/id/638/
2.Տե΄ս ՌԴ նախագահի էլ. կայք (http://archive.kremlin.ru/text/news/2008/10/208325.shtml):
3.Տե΄ս Пахоменко В., Заметки о демографии юго-осетинского конфликта, 22 сентября 2009 (http://www.webcitation.org/65qk2LNwx):
4.Տե΄ս Հարավային Օսիայի նախագահի էլ կայք (http://presidentruo.org/?cat=12):
5.Տե΄ս Հարավային Օսիայի դեսպանություն ՌԴ-ում (http://osembassy.ru/ru/news/id/638/):
6.Տե΄ս Медоев Д., В день 17-ой годовщины принятия Акта о государственной независимости в Москве начало свою деятельность Посольство РЮО (http://cominf.org/print/node/1166483373):
7.Տե΄ս Корни грузино-осетинского конфликта , Газета «Коммерсантъ» (http://www.kommersant.ru/ doc/1009493):
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
22.12.2025
0° 0°
23.12.2025
Հարցում
