Ինչու՞ Թուրքիան ընտրեց ռուսական Ս-400-ները

Հուլիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին ավարտվել է Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի բեռնումը երկու բեռնատար ինքնաթիռներում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռներն արդեն այսօր՝ հուլիսի 9-ին, Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:
Ռուսական Ս-400-ները բավական թանկ արժեցան Թուրքիայի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ բացասական արձագանքը և պատժամիջոցների սպառնալիքը: Արդյունքում, Թուրքիան զրկվեց F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան ռազմական կործանիչներից (չնայած նախապես արված վճարումներին), արգելակվեց նաև թուրք օդաչուների ուսուցումն ԱՄՆ-ում: Եվ այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան չընկրկեց ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ և չհրաժարվեց ամերիկյան "Patriot" համակարգերից գրեթե կրկնակի էժան ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու իր մտադրությունից՝ դրանով դառնալով ՆԱՏՕ-ի առաջին և միակ անդամ պետությունը, որ կստանա ռուսական ժամանակակից ՀՕՊ համակարգեր:
Բացի ռազմական և ֆինանսական առումով շահավետ գործարք լինելուց, Թուրքիայի ընտրությունը պայմանավորված էր նաև մի շարք այլ հանգամանքներով: Չմոռանանք, որ 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրում գտնվող ամերիկյան «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց Էրդողանի դեմ։ Մասնավորապես՝ այդ կայանից ինքնաթիռներ էին դուրս եկել, որոնք պետք է հարձակվեին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը: Այնուհետև Միացյալ Նահանգները հրաժարվեցին բավարարել Թուրքիայի պահանջը և վերջինիս հանձնել հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին: ԱՄՆ-Թուրքիա հակասությունները տարբեր հարցերի շուրջ պարբերաբար սրվում կամ մարում էին՝ մինչև այժմ վերջնականապես չհարթվելով: Բնականաբար, այդ լարվածության խորացման գործում պակաս նշանակություն չուներ նաև Սիրիայում քրդերի հետ դաշնակցելու ԱՄՆ-ի որդեգրած ռազմավարությունը: Իսկ ոուսական Ս-400-ների շուրջ ստեղծված իրավիճակն ու զարգացումները թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների սրացման, ինչու ոչ՝ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին արված «պատասխան գործողությունների» հերթական դրսևորումներից էին:
Կբարարվի՞ արդյոք ԱՄՆ-ն Թուրքիային զրկելով F-35 ռազմական կործանիչներից, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը: Իսկ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունին տարածաշրջանում տիրող լարված իրավիճակում կարող է նոր դիրքավորումների առիթ հանդիսանալ, ինչին պիտի պատրաստ լինենք նաև մենք:
-
14:27
ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք
-
14:15
Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
-
12:13
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
-
11:18
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ Ջո Բայդեն
-
10:11
Չենք հանդուրժելու Արցախի սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»
-
09:01
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
12:51
7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին
-
11:29
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին
-
10:31
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
-
10:03
Բակո Սահակյանը հանդիպել է դեսպան Անջեյ Կասպշիկին
-
09:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
-
08:47
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
22:51
Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
15:17
ՀԱՊԿ երկրների օգնությանը դիմելը Հայաստանի կողմից հաշվարկված քայլ չէ
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 4 կմ/ժ