ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 986,52 դրամ ԱՐԾԱԹ - 259,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 084,43 դրամ

Ժան Պոլ Բելմոնդոն և Կլաուդիա Կարդինալեն պարգևատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով

Life.ru

Դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, տիեզերագնաց Թոմ Փեսքն ու կոմպոզիտոր Ժան Միշել Ժարն արժանացել են Ֆրանսիայի գլխավոր պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանին, հայտնում է NEWS.am-ը:

Պարգևատրվածների ցուցակները հրապարակվել են կիրակի Journal Officiel պաշտոնական բանբերում: Ընդամենը տարբեր աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 423 մարդ:

Համաձայն մշակույթի նախարարության ներկայացրած ցուցակի՝ Ժան Պոլ Բելմոնդոն և դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արժանացել են գերագույն սպայի բարձր կոչմանը: Համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոնային երաժշտության հեղինակ Ժան Միշել Ժարը դարձել է շքանշանի կոմանդոր, իսկ բալետի պարուհի և պարուսույց Մարի Կլոդ Պետրագալան՝ սպա:

Պատվո լեգեոնի շքանշանն ընդունվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թվականին: Ֆրանսիայի բարձրագույն պարգևանշանն ունի հինգ աստիճան. երկու բարձրագույն (Մեծ խաչի ասպետ և նախկին սպա), որոնց հաջորդում են կոմանդորի, սպայի և ասպետի աստիճանները: Պարգևատրվածների ցուցակները հրապարակվում են տարվա մեջ երեք անգամ՝ հունվարի 1-ին, Զատկի տոնին և հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի՝ Բաստիլիայի գրավման օրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 6 կմ/ժ
28 C°
 
19°  31° 
27.08.2019
18°  32° 
28.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը