ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովում երկրի գործունեության վրա

Федеральное агентство новостей

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ  պատժամիջոցները  չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում գազի արդյունահանման հետ կապված նրա գործունեության վրա: Այս մասին նշվում է երեքշաբթի  Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում, գրում է NEWS.am-ը:

«Երեկ ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնի արդյունահանման աշխատանքները շարունակելու մեր երկրի վճռականության վրա», - ասվում է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ երկիրը մտադիր է ավելի  ակտիվացնել  գազի արդյունահանման իր գործունեությունը:

ԵՄ-ն հուլիսի 15-ին պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ  Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատումների պատճառով, որտեղ բնական գազի մեծ հանքավայրեր էին հաայտնաբերվել:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին  թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան, Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: